-
12.05.2016|
22:40
ԼՂՀ անկախության չճանաչման հայաստանյան պաշտոնական տեսակետն այն է, որ երբ Ադրբեջանը վերստին սանձազերծի ռազմական գործողություններ, Հայաստանը կգնա այդ քայլին: Այսինքն, մեր դիվանագիտական վերջին «փամփուշտը» կկրակվի, երբ նորից պատերազմ լինի:
-
12.05.2016|
14:07
Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մարտ ամսին «Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք-փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո՝ տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու առաջարկ է ստացել:
-
12.05.2016|
12:59
Լեռնային Ղարաբաղի մասին պատմական ակնարկի համար դուք կարող եք ուսումնասիրել անցյալը եւ ապացույցներ գտնել, որ հայերն այստեղ ապրում էին դեռ 4-րդ դարում՝ այսպես է սկսում հոդվածը RINF-ի լրագրողը, որ ապրիլյան իրադարձություններից հետո այցելել էր Ղարաբաղ։ Այս տարածաշրջանում միշտ գերիշխող է եղել հայկական ժառանգությունը։
-
12.05.2016|
12:56
«ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տասնամյակներ շարունակվող «հակամարտության կառավարման» մոտեցումը պետք է անմիջապես փոխվի «հակամարտության լուծման»:
-
12.05.2016|
12:55
Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը դարձյալ ցուցադրվի «Եվրատեսիլ» մրցույթում, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից:
-
12.05.2016|
12:51
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը եղել է նախագահի նստավայրում:
-
12.05.2016|
11:31
Մայոր Էդիկ Մալոյանն իր մի քանի մարտիկների հետ մարտի է դուրս եկել հակառակորդի 150-հոգանոց խմբի դեմ ու կարողացել վերադարձնել գրավված մարտական դիրքը: Ապրիլի 2-ի գիշերը ՊԲ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար Էդիկ Մալոյանին տեղեկացրել են, որ հակառակորդը հարձակում է գործել:
-
12.05.2016|
11:25
Եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները և պատերազմը, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը.
-
12.05.2016|
09:54
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
-
11.05.2016|
23:44
Եթե նոր պատերազմ սկսվի, ոչ միայն Հայաստանը, այլև շատ այլ երկրներ կճանաչեն Արցախը որպես անկախ պետություն՝ հունական Ef.Syn-ին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: